ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)
Մարդկանց դժբախտ են դարձնում նրանց ավելի հեշտ կառավարելու համար. news.am
Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել, քան դժբախտ մարդկանց: Հենց այդ պատճառով են պետությունների կառավարությունները՝ այդ թվում եւ ԱՄՆ կառավարությունը, անում են ամեն հնարավորը՝ մարդկանց ավելի դժբախտ ու միայնակ դարձնելու համար: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի բժիշկ ու հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսը:
Նրա խոսքով՝ երջանիկ է մոլորակի բնակչության ընդամենը 5 տոկոսը: Մնացածը դժբախտ են ու դժգոհ, նույնիսկ եթե ունեն այն ամենը, ինչի կարիքն ունեն:
«Մենք այլեւս գեստապոյի կարիք չունենք, քանի որ մարդկանց առանց այդ էլ ստիպում են ապրել վախի, միայնության եւ թախծի մթնոլորտում», - նշեց բժիշկը՝ հավելելով, որ այդ գործում շատ մեծ է նաեւ լրատվամիջոցների դերը, որոնք կառավարվում են աշխարհի հզորների կողմից եւ անընդհատ բացասական լուրեր տարածում՝ նպաստելով վախի ու դեպրեսիայի տարածմանը:
Հենց այդ պատճառով էլ Պատչ Ադամսը նախընտրում է գրքերը, այլ ոչ՝ հեռուստացույցը: Նրա անձնական գրադարանում մոտ 40 հազար գիրք կա, իսկ ահա հեռուստացույց նա արդեն մի քանի տարի է՝ չի դիտում, քանի որ համոզված է՝ հեռուստատեսությունը մարդկանց ավելի սահմանափակ է դարձնում:
Իսկ դեպրեսիան, նրա խոսքով, եւս մարդիկ են հորինել: Դեպրեսիան հիվանդություն չէ, սակայն դեպրեսիայում գտնվող մարդուն ավելի հեշտ է կառավարել: Այդ պատճառով շատերին ձեռնտու է, որ այս երեւույթը կա եւ այն շատ տարածված է:
Բացասական բոլոր այս երեւույթների դեմ պետք է սիրո եւ բարեկամության միջոցով պայքարել: Բժշկի խոսքով՝ ոչ մեկը չի ցանկանում երեխաներին սովորեցնել սիրել, սակայն դա անհրաժեշտություն է:
Կարդացեք նաև
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...
Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեբաններն ապացուցել են, որ վիրտուալ իրականության կիրառմամբ թերապիան դրական է ազդում դեպրեսիայից ու անհանգստությունից տառապող մարդկանց վրա...
Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի (University of Sydney) գիտնականները՝ վերլուծելով 11 հետազոտությունների արդյունքները...
Համաձայն Տեխասի համալսարանի վերջին հետազոտության` ընկճախտը կարող է բացասական ազդեցություն ունենալ հիշողության վրա, գրում է NDTV-ն: Նույնիսկ ընկճախտային մտքերն են բացասաբար ազդում հիշողության վրա...
Գիտնականները պարզել են, որ ճնշված, ընկճախտի վիճակում գտնվող մարդիկ չեն ձգտում այն բարելավել, այլ ընդհակառակը՝ ամեն ինչ անում են իրավիճակն ավելի...
Բացառված չէ, որ դեպրեսիայի իրական պատճառն օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացն է, նշում են Քեմբրիջի համալսարանի մասնագետները: Այս դեպքում դեպրեսիան կարելի է բուժել...
Գիտնականները պնդում են, որ ընկճախտը հանգեցնում է հոդերի հիվանդությունների: Շվեյցարիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 15 տարեկանից բարձր մոտ 14 հազար մարդ, և որոնց մոտ...
Վարդագույն ռոդիոլան կամ ոսկե արմատը (Rhodiola rosea) վաղուց հայտնի է ավանդական բժշկության մեջ: Այժմ այն հայտնվել է Փենսիլվանիայի համալսարանին կից Պերելմանի բժշկական դպրոցի գիտնականների...
Շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան՝ ի տարբերություն այլ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց: Այս երեւույթի...
Դեպրեսիան աշխարհում ամենատարածված հոգեբանական խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ում, օրինակ, ամեն 10-րդը տառապում է դեպրեսիայով: Պայքարել դրա դեմ կարելի է հաբերի օգնությամբ, սակայն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGEOuBc' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384